Հոպլյա՛, հեքիաթ

Հոպյա՛, հեքիաթ․ Աղքատի դատը

Մի ժամանակ․․․ ապրում էին երկու եղբայր: Մեկը աղքատ էր, մյուսը` հարուստ: Աղքատը վարձու աշխատող գնաց հարուստի մոտ, ամբողջ ամառն աշխատեց ու ստացավ երկու կոտ գարի: Եկավ տուն ու գարին տվեց կնոջը: Կինն ասաց.

-Ամբողջ ամառ աշխատեցիր՝ վաստակածդ երկու կոտ գարի է, որ աղանք ու հաց թխենք, միանգամից կուտենք ու էլ բան չենք ունենա: Գնա ախպորդ մոտ, երկու եզ խնդրի, տար արտը վարի, գարի ցանի: Գուցե աստված լավ բերք տա, եկող տարի մեզ էլ հաց լինի․․․

Ցուցադրել ավելի
Back to top button