Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․Ծառն ու ստվերը

Խնձորենու ծառը փարթամ ճյուղեր ուներ և գեղեցիկ հասակ։
Կարմրաթուշ խնձորները տերևների արանքից շողշողում էին փոքրիկ լուսատուների պես։
Շոգ կեսօր էր, և ծառը հանգստանում էր։ Հանկարծ անդորրի մեջ նա լսեց սեփական Ստվերի ձայնը, որը կուչ էր եկել բնի մոտ։
-Սիրելի՛ ծառ, ես այլևս չեմ ուզում քո ստվերը լինել։
-Ինչու՞,- զարմացավ ծառը։
-Ձանձրացել եմ միշտ այգու ծայրին բնակվելուց։ Ուզում եմ դուրս գալ, ուրիշ տեղեր գնալ, աշխարհ տեսնել։
-Բայց դա անհնար է,- ասաց խնձորենին,- Քանի որ մենք միասին ենք ծնվել, ուրեմն իրարից երբեք չենք կարող զատվել:
-Մի՞թե,- հառաչեց ստվերը,- բայց ես կփորձեմ։
Արևի թեքվելուն հետ Ստվերը դուրս եկավ ծառի տակից ու սկսեց ձգվել դեպի ցանկապատը։ Մի կերպ մագլցելով բարձրացավ վեր, բայց չկարողացավ փողոց իջնել, որովհետև նրա մի մասը կպած էր ծառից։
-Թո՛ղ ինձ,– գոռաց Ստվերը՝ շուռ գալով ծառի կողմը։
-Չեմ կարող,- խշշաց ծառը,- որպեսզի դու անցնես փողոցը, ես էլ պետք է քեզ հետ գամ։ Բայց դա անհնար է։
-Ինչու՞,- հարցրեց Ստվերը։
-Իմ տեղն էստեղ է` այգու եզրին։ Ինձ էստեղ են տնկել, և ես պտուղ եմ տալիս ինձ խնամողին։ Իմ գործը դա է։ Ես ուրիշ տեղ չեմ ուզում գնալ։
-Վախկո՛տ,- նետեց Ստվերն ու տխուր-տրտում սկսեց հետ գալ։
Անցան շատ տարիներ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button