Անվանի կինոժեռիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թիֆլիսում։ Առաջարկում ենք վերհիշել Փարաջանովի հանճարեղ մտքերը։
Ամենասարսափելին հիասքանչին անուն կպցնելն է։
Ի՞նչ կյանք է, եթե չկան սկզբունք և քմահաճություն։
Լիաթոք ուրախցաեք, ինչպես ես եմ արել։ Հիշելու բան ես ունենում։ Այլևս և՛ քեզ կխղճաս, և՛ կյանքդ։
Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ, և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:
Պետք էր անել ամեն ինչ՝ չկորցնելու համար կյանքիս 15 տարիները: Ես կարող էի ինչ-որ կերպ անմահության հասնել, բայց լավագույնը, ինչ կարելի էր ստեղծել այս աշխարհում, իմ երեք դատավճիռներն են:
Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ:Ուր էլ, որ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր:
Իմ մեղքն երևի այն է, որ ծնվել եմ։
Ես աշխարհին վրեժխնդիր կլինեմ սիրով։