Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Գնդիկ բոքոնիկը

Մի պառավ մարդ ու կին են լինում: Էն օրին են հասնում, որ տանը մի կտոր հաց անգամ չեն ունենում:
Մի օր ծերուկն ասում է.
-Ա՛յ պառավ, մի բոքոն թխի, ուտենք, էլի:
-Ինչո՞վ թխեմ, որ ալյուր չունենք:
-Հրե՛ն, գնա ամանի տակը քերի, ոնց էլ լինի՝ մի բոքոնի ալյուր դուրս կգա:
Պառավը մարդուն լսում է, գնում ալրամանի տակ եղած ալյուրը քերում է, հավաքում, վառարանը վառում է, խմոր հունցում, մի կլորիկ բոքոնիկ թխում, դնում պատուհանի գոգին, որ սառչի: Բոքոնիկն էդպես մնում է, մնում, մեկ էլ պատուհանից գլորվում-ընկնում է դռան շեմին, էնտեղիցբակ, բակից փողոց և մի ճամփա բռնած` գլորվելով գնում: Գնում է ու գնում։
Մեկ էլ դիմացից նապաստակն է գալիս:
-Գնդլիկ-բոքոնիկ, ես քեզ կուտեմ,- ասում
-Մի կեր, փամփլիկ նապաստակ, ես քեզ համար կերգեմ,- խնդրում է Բոքոնիկը։
-Դե երգի:
Եվ Գնդլիկ Բոքոնիկը սկսում է բարձր երգել,-
-Ես ամանի տակից քերած
Մի բուռ ալյուրից եմ թխված,
Ես պառավի ձեռքից պրծա,
Եվ ծերուկի տնից փախա,
Քեզնից էլ եմ փախչելու ես,
Դե կտեսնես, դե կտեսնես․․․
Եվ Գնդլիկ-Բոքոնիկը գլորվում, փախչում է նապաստակից։ Շարունակում է ճանապարհը: Գնում է, գնում, մեկ էլ դիմացը գայլն է դուրս գալիս․․․․․

Ցուցադրել ավելի
Back to top button