Լուրեր
Հունվարի 11-ից ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հիշեցնելով, որ վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար:
«Սիրելի ծնողներ, սովորողներ, ուսուցիչներ,
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար։ Այսինքն՝ առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից։ Նշված փոփոխությունն ամրագրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30.12.2020 թվականի թիվ 49-Ն հրամանով։ Այս մասին գրավոր տեղեկացվել են բոլոր դպրոցները դեռևս դեկտեմբերի 30-ին։ Նախարարության կողմից հունվարի երկուսին տարածվել է նաև համապատասխան հանրային հաղորդագրություն։
Հրամանի հղումը»։