Լուրեր

Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում կամավոր դոնորը

Այսօր Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը գրանցել է իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Ինչպես հայտնում են Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրից, այս անգամ մեր դոնորի օգնության կարիքն է ունեցել Գերմանիայում բուժվող հայ հիվանդը, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։

«Մեր Դոնորը, չկարողացավ անտարբեր անցնել մարդկային ճակատագրի կողքով, սակայն միևնույն ժամանակ, չցանկացավ, որպիսի նշվի իր անունը։ Առանց մեկ վարկյան վարանելու նա անցավ բջիջների հավաքագրմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և այսօր նվիրաբերեց իր դոնորական ցողունային բջիջները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրըհիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:

Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 32.000 դոնոր, ռեեստր դիմած 5928  հիվանդի հետ նախնական համընկնող 5206 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 36-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

Ցուցադրել ավելի
Back to top button