1933 թվականի հունվարի 12-ին գործարկվեց Երևանի տրամվայը

Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել տրամվայը, Երևանն էր։ 1906 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է գործարար Միրզոյանի քաղաքային ձիաքարշը, որը ձգվում էր Աստաֆյան, ներկայիս Աբովյան փողոցով։ Ձիաքարշի նմանօրինակ նեղուղին գոյություն է ունեցել մինչ 1918 թվականի օգոստոսը, ապա պատերազմի հետևանքով տրամվայն ավերվել է։

1933 թվականի հունվարի 12-ին սկսվել է լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը և ամեն հինգ տարին մեկ միջինում դրանց թիվն ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16 միավոր և երթուղին 7 կ, իսկ ահա 1965 թվականին կար շարժակազմի 222 միավոր, իսկ երթուղին 85 կմ էր։

Օգտագործվել է 2 տեսակի տրամվայ՝ 71-605 և PB3-6M2։ Քանի որ տրամվայի ծախսերն ավտոբուսի համեմատ գերազանցում էին 2.4 տոկոսով, ինչպես նաև թանկ էլեկտրաէներգիայի և Երևանի Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) վրայով տրամվայի անցնելու ժամանակ առաջացած խնդիների պատճառով 2003 թվականի հունիսի 20-ին փակվել է №7 երթուղին։

2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնների, տրամվայի դեպոն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է Երևանի տրոլեյբուսին։