ԱՄՆ-ի Կապիտոլիումում անցյալ շաբաթ տեղի ունեցած անհանգստություններն ու բռնությունները հետեւեցին սոցիալական ցանցերում նախագահ Դոնալդ Թրամփի եւ այլոց կողմից արված հայտարարություններին ու մեկնաբանություններին: Դրանից հետո Facebook-ը, Twitterը եւ Snap-ը արգելափակեցին Թրամփի ու նրա մի շարք աջակիցների հաշվեհամարները:
Սոցիալական ցանցերը, ինչպես «Ամերիկայի ձայնն» է գրում, փորձում են հիմա հանել «stop the steal», թարգմանաբար` «դադարեցրեք գողությունը» տողերն իրենց էջերից: Սա այն կոչն է, ըստ որի Բայդընի ձայները գողացված են Թրամփից:
Մի մասը գոհ է, որ կատարվում են նման սահմանափակումներ, մի մասը բողոքում են դրա դեմ: Շատերն էլ ասում են, թե հարկավոր է ընդունել առցանց խոսքի մասին օրենքներ եւ կրճատել սոցցանցերի այս ազատության սահմանները:
Ինչպես փորձագետներից Մեգան Սքուիրն է ասում, «Բավարար չէ մեկին անձնական հաշվից հանելու հանգամանքը: Չէ որ տվյալ անձը շարունակում է իր ապատեղեկատվությունը նաեւ այլոց հետ սոցիալական ցանցերում ընկեր լինելով»:
Այս ընթացքում ավելանում է սոցցանցերի թիվը: «Որոշ ալիքներում դիտորդների թիվն ավելացել է 100-ից 200 տոկոսով»,- ասում է նա: Եվ այսօր, երբ ԱՄՆ-ը շարունակում է հասկանալ, թե ինչը հանգեցրեց հունվարի 6-ի քաոսին, ԱՄՆ-ը պիտի փորձի հասկանալ նաեւ, թե ինչ քայլեր է հարկավոր իրականացնել առցանց խոսքի ապագան մշակելու համար: