Լուրեր

Երեխա ունեցող 450 ընտանիք պետության աջակցությամբ բնակարան է ձեռք բերել

Երեխա ունեցող 450 ընտանիք պետության աջակցությամբ բնակարան է ձեռք բերել։ Այս մասին տեսանյութ է հրապարակվել Կառավարության ֆեյսբուքյան էջում։

2020-ի հուլիսից մեկնարկած «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրի» իրականացման համար պետությունը վճարել է մոտ 331 մլն դրամ։

Նշվում է, որ 2021թ. ծնելիության մակարդակի բարձրացմանը միտված այս միջոցառման համար կառավարությունը նախատեսել է 526 մլն դրամ։

Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ 

Ցուցադրել ավելի
Back to top button