ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ:
«Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի: Բոլոր ապացույցները մանրամասն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում`որպես էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ»,- ասված է Թաթոյանի գրառման մեջ: