Երեք ձկներն ապրում էին միասին, փոքրիկ լճի մեջ։
Նրանք մեծացել էին միասին, բայց բոլորն էլ յուրահատուկ էին և ունեին բնավորության տարբեր գծեր։
Դա նրանց չէր խանգարում միասին ուրախ և համերաշխ ապրել։
Նրանցից առաջինը շատ ծույլ էր և դանդաղաշարժ։ Նա չէր մտածում ապագայի մասին և չէր պլանավորում իր քայլերը։
Ի տարբերություն նրա, երկրորդ ձուկն ապրում էր ներկայով, և ավելի խելացի էր։
Նա հմուտ էր և վերջին պահին ճիշտ որոշումներ էր կայացնում։
Երրորդ ձուկը նրանցից ամենախելացին էր և իմաստունը։ Նա միշտ շատ երկար էր մտածում, մինչև որոշում կայացնելը, և միշտ ուներ հետաքրքիր մտքեր ու գաղափարներ։
Մի օր նրանք երեքով խաղում էին լճում, երբ հանկարծ, նրանցից մեկը լսեց, թե ինչպես են երկու ձկնորս խոսում․․․
մեկ րոպեից էլ քիչ