Լուրեր

Վերադարձնենք հանրայինը՝ հանրությանը

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և բնակիչների փոխհամաձայնության արդյունքում Կոմիտաս 45/1 հասցեում 2020 թվականի ամռանը տասնամյակներ շարունակ բակային տարածքը գրաված ավտոտնակների ապամոնտաժման և ապօրինի ցանկապատված տարածքների բացազատման աշխատանքներ իրականացվել։

Ապամոնտաժվել է 15 ավտոտնակ. 390 քմ բացազատված տարածքն արդեն ասֆալտապատվել է և ծառայում է ավտոմեքենաների կայանմանն ու բնակիչների ազատ տեղաշարժին: Բակի բարեկարգումից հետո այն կծառայի նաև բնակիչների հանգստին և ժամանցին:

«Հանրային տարածքները հանրությանը վերադարձնելու գործընթացը շարունակելի է»,- վստահեցնում են վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից՝ նկատելով, որ ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել բնակիչների ակտիվ համագործակցության շնորհիվ:

Ցուցադրել ավելի
Back to top button