Լուրեր

«Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոնում և Արաբկիրում

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրցումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն այսօր ԱԺ-ն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Օրինագծերն անցել են 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով:

Այսուհետ 10 վարչական շրջաններում չեն լինի կարմիր գծերը: «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում. քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը:

Ցուցադրել ավելի
Back to top button