Լուրեր

Հայկական ինժեներական ընկերությունները կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր ExpoElectronica ցուցահանդեսին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ հայկական ինժեներական ընկերությունները կարող են անվճար, միասնական տաղավարով մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա ցուցահանդեսին:

«Աջակցելով ինժեներական ընկերությունների արտադրանքի արտահանմանը՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության, հնարավորություն է ընձեռում հայկական ինժեներական ընկերություններին անվճար հանդես գալ միասնական տաղավարով տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և համակարգերի ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2021թ․ ապրիլի 13-ից 15֊ը՝ Մոսկվայում»,- գրել է Արշակյանը:

Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ: Դիմումների վերջնաժամկետն է 18.02.2021 թ.

Ցուցադրել ավելի
Back to top button