Լուրեր

ԱՄՆ առաջին տիկինը՝ «Մարգարյան» ապրանքանիշի հագուստով

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կինը ՝ Ջիլ Բայդենը, 2021 թվականի նախագահի երդմնակալության արարողության համար ընտրել է «Մարգարյան» ապրանքանիշի հագուստ՝ վերարկու և զգեստ։ Դիմակը նույնպես «Մարգարյան» բրենդից է։

Առաջին տիկնոջ վերարկուն զարդարված էր մուգ կապույտ թավշյա օձիքով և ճարմանդներով:  

«Կապույտ գույնը խորհրդանշում է «վստահություն, համարձակություն ու կայունություն»,- ասվում է նորաձևության տան հայտարարության մեջ:

Բրենդն անվանվել է հայ աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի կողմից հայտնաբերված «Մարգարյանի գալակտիկաների» պատվին։

Բրենդը հիմնադրվել է 2017թ․-ին՝ դիզայներ Ալեքսանդրա Օ՛Նեյլի կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button