Լուրեր
Դրամաշնորհային ծրագրեր՝ սկսնակ ընկերությունների համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ունի սկսնակ/ստարտափ ընկերություններին աջակցման տարեկան դրամաշնորհային ծրագրեր (շուրջ 1 մլրդ դրամ տարեկան բյուջե): Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Ներկայացված է մասնագիտական ուղղությունների բաշխվածությունը, որտեղ սկսնակները (դիմորդները) դիրքավորվում էին 2020 թվականին»,- գրել է Արշակյանը` հավելելով, որ ներկայացվածի վերաբերյալ հրաշալի կլիներ լսել ոլորտի մասնագետների կարծիքներն ու առաջարկները։