Հայրիկի դասերը

Գուցե ձեր ընտանքում մեծանում է ապագա Կոմիտասը . Հայրիկի դասերը

Գեները, հարգելի հայրիկներ, շատ բան են որոշում, եթե չասենք՝ ամեն ինչ։
Երեխաների հոգում սերը դեպի գեղեցիկը, վեհը, ստեղծագործականն արթնացնելը, խթանելը շատ կարևոր է, արվեստի հետ շփվելը հետագայում նրանց շատ է պետք գալու՝ երեխան պիտի լինի բազմակողմանի զարգացած, էս աշխարհի ձեռքբերումներին ծանոթ, մեկ էլ տեսար՝ իսկապես, արվեստը դարձավ նրա ողջ հետագա կյանքի գործը, ի՞նչ իմանաս․․․
Ուզում եմ փարատել որոշ ծնողների կանխակալ մոտեցումը, մտահոգությունն առ այն, որ արվեստն էսօրվա աշխարհում ապագա չի, որ դրանով զբաղվողը հետագայում, ինչպես որոշ մեծահասակներ են արտահայտվում ու պնդում՝ սոված կմնա, ընտանիք պահել չի կարողանա և այլն․․․
Ամերիկայի պրեզիդենտներից մեկն ասել է․ «Ես կուզեմ տեսնել ապագայի էն Ամերիկան, որի յուրաքանչյուր քաղաքացի կվաստակի էնքան, որքան կինոդերասաններն են վաստակում»։
Մինչդեռ կար ժամանակ, դարեր առաջ, երբ հատկապես Արևմտյան եվրոպայում, եկեղեցին արգելում էր դերասաններին թաղել ընդհանուր գերեզմանոցում և ստիպում էր էդ մասնագիտության տեր մարդկանց հուղարկավորել գերեզմանատան պատերից դուրս։ Ինչու՞․․․ որովհետև հոգևորականները համարում էին, որ արարիչը մարդուն, ծնվելիս, մեկ հոգի է տալիս, իսկ դերասանները, կերպարանափոխվելով բեմում՝ մեկից ավել հոգիներ են իրենց մեջ ներառում և ուրեմն՝ աստծուն դեմ են գնում․․․
Շատ ժամանակ պետք չեկավ նման անընդունելի, քարացած մոտեցումը վերանայելու համար՝ ինքներդ գիտեք, թե հատկապես կինոսատղերն ինչ փառքի են արժանանում իրենց կյանքի օրոք, ինչ հագեցած ու ապահով կյանքով են ապրում։ Հիմա կասեք՝ դա Ամերիկայում, արևմուտքում։ Ես կբերեմ հակառակ փաստարկները, հենց մեր օրերից։
Ես ճանաչում եմ մի քանի պատանիների, որոնց ծնողները, հատկապես հայրերը, զբաղեցնում են բարձր պաշտոններ կամ աշխատում են բիզնեսի բնագավառում, մեծ գումարների հետ գործ ունեն, շատ պրագմատիկ, հողեղեն մարդեկ են, իսկ նրանց զավակները մեծ, իրական ձգտում ունեն դեպի բեմական արվեստը, հատկապես՝ երգն ու երաժշտությունը։ Մարդ կա՝ հանգիստ ու փիլիսոփայորեն է դրան վերաբերվում, մտածելով՝ ժամանակը կգա, կմեծանա, իր տեղը կյանքում կգտնի, հիմա թող երգի, պարի, նկարվի, եթե էդքան ուզում է։ Ասեմ, որ սա ճիշտ ու ողջունելի մոտեցում է, իսկապես, տարիների հետ ամեն մարդ ինքն է զգում, հստակեցնում, հասկանում, թե որն է իր առաքելությունը և թե հատկապես ինչո՞վ պիտի ինքը զբաղվի չափահաս կյանքում։
Բայց կան ծնողներ, որոնք ոչ միայն չեն քաջալերում իրենց զավակների հետաքրքրությունն ու ձգտումն առ արվեստ, այլ հակադրվում են երեխաների նախասիրություններին։
Եվ նույնիսկ փորձում են հետ համոզել զավակներին, անգամ՝ արգելել, մտավախություն ունենալով, որ երեխան գուցե իսկապես տարվի արվեստով, որոշի հետագայում դառնալ արվեստագետ, իսկ դա նշանակում է, մեղմ ասած՝ կիսաքաղց գոյություն քարշ տալ․․․
Ես գիտեմ մի մարդու, որի հայրը նախկինում շատ բարձր պաշտոն էր զբաղեցնում, իսկ որդին էլ շատ էր տարված Հայաստանում նոր նոր զարգացող շոու-բիզնեսսվ, նրանից իսկապես լավ պրոդյուսեր կստացվեր, սակայն չհամարձակվլվ հակառակ գնալ ծնողի կամքին, տղան նույնպս դարձավ պետական պաշտնյա,անշուշտ հոր գործուն աջակցությամբ, ինչպես և պետք էր սպասել։ Սակայն նրա ուշքն ու միտքը երգարվեստն ու շոու-բիզնեսն էր, դժվարանում եմ ասել, թե ով շահեց նրանից, որ տղան իր ուզած մասնագիտությունը չընտրեց։ Որովեհտև երբ մարդու հոգին մի տեղ է թևածում, իսկ մարմինն ու գիտակցությունը ստիպված բոլորովին այլ տեղ են գտնվում՝ դրանից նա հաստատ ավելի երջանիկ չի դառնում․․․
Հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի տեղ են տալիս զարգացող տեխնոլոգիաներին, այթի ոլորտին, բիզնեսին և դա բնական է։ Բայց, եթե երեխան արվեստի ոլորտում ունի հետաքրքրություններ, եթե հաճույքով լսում է լավ երաժշտություն, հիանում է կերպարվեստի գործերով, սեր ունի գրականության հանդեպ՝ չտեսնելու, արհամարհելու մի տվեք նման փաստերը․․․գուցե ձեր ընտանիքում մեծանում է ապագա Կոմիտաս, Այվազովսկի, Չարենց ու Թումանյան, Քոչար․․․
Բարձրագոչ է հնչում ասածս, բայց հավատացեք՝ իրականությունից երբեք հեռու ու կտրված չի։
Օգնենք նրանց կայանալ ու իրենց աստվածատուր շնորհը ծառայեցնել ի փառս մեր հայրենիքի։

Ցուցադրել ավելի
Back to top button