Լուրեր

Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը. hունվարի 21, թե՞ 22

Ե՞րբ է ծնվել Առնո Բաբաջանյանը: Մեծանուն կոմպոզիտորի ծննդյան թվականը հստակ է, օրը՝ ոչ այնքան. որոշ աղբյուրներում որպես կոմպոզիտորի ծննդյան օր նշվում է հունվարի 21-ը, այլ աղբյուրներում՝ հունվարի 22-ը:

Ո՞րն է այս տարբերության պատճառը: Բանն այն է, որ իրականում Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին, և ծնունդից հետո երեք տարի շարունակ Բաբաջանյանների ընտանիքում փոքրիկ Առնոյի լույս աշխարհ գալու ուրախությունը հենց այդ օրն էլ նշվել է:

Բայց երբ 1924 թվականի հունվարի 21-ին մահացավ պրոլետարիատի առաջնորդ Լենինը, կոմպոզիտորի հայրը՝ Հարություն Բաբաջանյանը, որոշեց, որ պետք է տղայի ծննդյան վկայականում փոքրիկ շտկում մտցնել՝ հունվարի 21-ը փոխարինել հունվարի 22-ով, որպեսզի որդու ծննդյան ուրախությունը որևէ կերպ չխաթարվի «մեծ առաջնորդի» մահվան օրվա մասին հիշողությամբ: Այդպես հունվարի 21-ը դարձավ հունվարի 22:

Ցուցադրել ավելի
Back to top button