Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Մժղուկը

Դմիտրի Մամին-Սիբիրյակ |
թարգմանել է Հ․ Թումանյանը

Ոչ ոք չտեսավ, թե ինչպես ծնվեց փոքրիկ մժղուկը։ Գարնան մի արև օր էր։ Աչքը բաց արեց, նայեց չորս կողմը ու կանչեց.

-Ի՜նչ լավ է։
Ոտիկներն իրար քսեց ու թռավ։ Թռչում էր և ուրախանում ամեն բանով։ Իսկ ներքևում խոտը կանաչին էր տալիս, և խոտի մեջ թաքնված մի կակաչ ժպտում էր ու ժպտում։

-Ինձ մոտ արի, մժեղ,— կանչեց ծաղիկը։
Մժղուկն իջավ ծաղկի վրա, խմեց նրա հյութն ու ասաց.

-էս բոլորն իմն է։
Բայց դեռ խոսքը բերանումն էր, որ բռռացնելով եկավ բրդոտ բոռը։

-Բը՜ռռ․․․ էս ո՞վ է նստեղ իմ ծաղկի վրա, բը՜ռռ․․․ ո՞վ է խմում իմ քաղցր հյութը, բը՜ռռ․․․կորի՛, անպիտան մժղուկ։

-Սպասի՛, է՞ս ինչ բան է,— տզտզաց մժղուկը,— չէ՞ որ էս բոլորն իմն է։

-Հե՛- հե՛- հե՛, չէ մի չէ, ի՛մն է։
Մժղուկը հազիվ ազատվեց կատաղի բոռից։ Նստեց խոտի վրա, լիզեց ծաղկի հյութով թաթախված ոտիկներն ու բարկացած խոսեց.
-Ի՜նչ կոպիտ է էդ բոռը, չէ՞ որ էդ բոլորն իմն է, արև՛ն էլ, խո՛տն էլ, ծաղի՛կն էլ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button