Լուրեր

Սննդային փաթեթներ՝ ամենակարիքավոր ընտանիքներին

Կոտայքի մարզում սկսվել է կորոնավիրուսային համաճարակից տուժած անապահով ընտանիքներին, մարզում Արցախից ժամանակավորապես ապաստանած մեր քաղաքացիներին միանվագ սննդի բաշխման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է մարզի ֆեյսբուքյան էջը:

Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրի շրջանակներում՝ Կոտայքի մարզպետարանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:

Առաջնահերթություն է տրվել ամենակարիքավոր ընտանիքներին՝ հատկապես նրանց, ովքեր ընտանիքում ունեն առնվազն 3 երեխա կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, հղի կին և մինչև 5 տարեկան երեխաներ։

Սննդի չափաբաժինը ներառում է ընտանիքի հիմնական պարենային կարիքները երկու ամսվա համար: Սննդային փաթեթները ներառում են ձավարեղեն, ալյուր, ձեթ, պահածո:

Մարզում, ընդհանուր առմամբ, օգնություն կստանա մոտ 20.000 բնակիչ:

Ցուցադրել ավելի
Back to top button