Անձրևից վախեցող, բայց օձի հետ կռիվ տվողները. Կանաչ մոլորակ
Մեզ հայտնի է ոզնիների 20 տեսակ, որոնք ընդգրկվում են երկու ենթաընտանիքներում՝ առնետանման ոզնիներ և իսկական ոզնիներ: Իսկականներին բնորոշ են կարճ պոչը, մեջքի փշերի առկայությունը և մկանները, որոնց կծկումից մարմինը վերածվում է փշապատ գնդակի: Ա՛յ հենց այս տեսակին էլ մենք ամենից շատ ենք հանդիպում: Նրանք բնակվում են անտառներում, այգիներում, թփուտներում և կիսաանապատներում, կամ հեռու ջրային տարածքներից:

Բնության մեջ ոզնիները ոչ միայն բնակվում են հեռու ջրային տարածքներից, այլ նաև խուսափում են ամենասովորական անձրևից, որովհետև ջրի թեկուզ մի փոքրիկ կաթիլի դեպքում ոզնու փշոտ գնդակը իր կամքին հակառակ փափկում է և չի կարողանում պաշտպանել տիրոջը: Նրանց հենց այս թուլությունից էլ օգտվում են թշնամիները՝ հարձակվելով ոզնիների վրա՝ առաջին բանը որ անում են, մոտեցնելն է ջրային տարածքներին:

Իսկ գիտե՞ք, որ ոզնիները խոսում են միմյանց հետ: Մի զարմացեք, նրանք իսկապես խոսումենսուլոցներով, բայցեթեհանկարծբարկանումեն, սկսումենփնթփնթալ: Այս յուրօրինակ կենդանիները շատ քիչ են ապրում, ընդամենը վեց տարի: Եվ այդ տարիների մեծ մասն էլ քնած են անցկացնում, որովհետև ոզնիները ձմռանը խոր քուն են մտնում: Քնում են մոտավորապես 127 օր: Իսկ գարնանն արթնանում են շատ քաղցած ու շատ նիհարած: Հենց այդ պատճառով էլ արթնանալուն պես շտապում են մի բան ուտելու և կեր փնտրելով՝ այս ու այն կողմ են շրջում թփերն ու տերևները: Այդ խշխշոցով էլ նրանք մատնում են իրենց տեղը: Ոզնիներն ամեն ինչ անում են աղմուկով: Կեր են փնտրում աղմուկով, ուտում են խրթխրթոցով ու աղմուկով: Նրանց վերին ծնոտի վրա կան 20 մանր ատամներ, ներքևում ՝ 16: Իսկ ճաշացանկի մեջ ներառված են բազմազան ուտելիքներ: Ոզնիները ամենակեր են: Նրանց սննդակարգը հիմնված է թրթուրների, , բզեզների, երբեմն որդերի և մկների վրա: Բուսական սնունդից ոզնիները նախընտրում են հատապտուղներն ու մրգերը: Երբեմն նույնիսկ օձ կարող են ուտել:
Ոզնիների ընտանեկան կյանքը այնքան էլ հաջող չէ: Փոքրիկների ծնունդից անմիջապես հետո հայր-ոզնին հեռանում է նրանցից՝ խնամակալությունը վստահելով մայր-ոզնուն: Ամեն ընտանիքում ծնվում է հիմնականում հինգ ոզնի:
Փոքրիկ ոզնուկները լույս աշխարհ են գալիս մերկ ու կույր՝ կշռելով ընդամենը 12 գրամ: Բայց մի քանի ժամից նրանց վրա հայտնվում են փափուկ փշիկներ: Իսկ երբ ոզնիները մեծանում են, նրանց մարմնի երկարությունը հասնում է 20-25, պոչինը՝ 2-3 սմ-ի: Փշերն էլ հիմնականում լինում են 3 սմ, որոնց օգնությամբ նրանք ոչ միայն պաշտպանվում են, այլ նաև կեր են կրում: Հատապտուղ, բանջարեղեն, սունկ. ինչ պատահի ամրացնելով իրենց փշերին` տանում են իրենց հետ, որպես պաշար: Մի բան էլ՝ նրանք չեն վախենում ընկնել հինգ մետր բարձրությունից և գիտեք ինչո՞ւ, որովհետև վստահ են՝ փշերը հաստատ իրենց կպաշպանեն: Ամեն օր ոզնիների փշերից մի քանիսն ընկնում են, բայց դրանց փոխարեն աճում են միանգամայն նորերը, ինչպես մարդու մազերն են: Ոզնիների ասեղները սնամեջ են, լցված միայն օդով: Նոր ասեղները աճում են մեկից մեկուկես տարի: Տարեկան ոզնին փոխում է իր մարմնի յուրաքանչյուր երրորդ ասեղը: Իսկ որքա՜ն մաքրասեր են նրանք: Պատկերազնո՞ւմ եք, մաքրում են իրենց ասեղները ոտքերի երկար մատներով:
Ի դեպ`մենք շատ հանգիստ կարող ենք շոյել ոզնիներին, նրանք երբեք մեզ չեն ծակծկի, եթե, իհարկե, շոյենք դեմքից դեպի մեջքի ուղղությամբ:

Ինչպես աշխարհի բոլոր-բոլոր մայրիկները, ոզնի-մայրիկները նույնպես անփոխարինելի են իրենց փոքրիկների համար: Նրանք շատ լավ են խնամում իրենց ձագուկներին. տանում են զբոսանքի և խաղում նրանց հետ: Որքան էլ զարմանալի լինի, ոզնիները շատ են սիրում խաղալ կատուների, հատկապես նրանց պոչերի հետ: Մեկ ամսական ոզնուկները հեռանում են ծնողների բնից և սկսում են ինքնուրույն ապրել:
Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ ոզնիներ անտառներից տեղափոխվել են քաղաքներ ու գյուղեր: Գիտնականները դա պայմանավորում են այն փաստով, որ մարդաշատ վայրերում բացակայում են ոզնու հիմնական թշնամիները ՝ բվեճներն ու փորսուղները ,
Ոզնիները գիշերային կենդանիներ են, ովքեր չեն սիրում հեռանալ իրենց տնից: Օրվա որոշակի ժամերը նրանք սովորաբար անցկացնում են 15-20 սանտիմետր տրամագիծ ունեցող բնում: Չգիտես ինչու ոմանց թվում է, թե ոզնին դանդաղաշարժ ու անվարժ կենդանի է: Իրականում նրանք բավականին ճարպիկ են: կարող են վայրկյանում վազել մինչև 3 մետր,նաև լողալ ու ցատկել:
Քանի որ ոզնիները ակտիվ են գիշերը, նրանց թույլ տեսողությանը փոխարինում է հիանալի հոտառությունը և լսողությունը:
Ձմռանը Նրանց մարմնի ջերմաստիճանը նվազում է մինչև 1,8 աստիճան:Ամռան ընթացքում յուրաքանչյուր ոզնի պետք է հավաքի առնվազն 500 գրամ ճարպ, հակառակ դեպքում ձմեռելու ժամանակ նրան սպասվում է քաղցն ու ցրտահարումը:
Այս զարմանալի կենդանուն ոչնչով չես հաղթի: Մարդու համար մահացու մկնդեղի, և մի շարք այլ թունավոր նյութերի դոզաները անվնաս են ոզնու համար: