Լուրեր

Հայացք դեպի անցյալ.ինչպե՞ս հայտնվեցին ֆլոպիները

Հիշո՞ւմ եք չէ, որ ոչ վաղ անցյալում բոլորիս համար պահոց էր համարվում քիչ ծավալով հիշողությամբ այս կրիչը: Ֆլոպին տեխնոմանների ձեռքում  հայտնվեց 1971 թվականին։ Կրիչը կյանքի կոչեց   IBM ընկերությունը: Ընկերությունն երբեք չէր զբաղվի ֆլոպպիի նախագծմամբ ու ստեղծմամբ, եթե այդ ժամանակ ինքն անհրաժեշտություն չունենար  իր թարմացումներն օգտատերերին հասցնել: Կարճ ժամանակում Ալան Շուգարտի ղեկավարությամբ աշխատող ինժեներների թիմն առաջարկեց փոքր ու ճկուն դիսկետը։ Աշխատանքները ինժեներական խմբից տարիներ խլեցին և արդյունքում Շուգարտի թիմը ստեղծեց 80 կբայթ ծավալով, 8 դյույմանի ֆլոպին։ Սարքը, ինչպես գիտեք, մեկ անգամյա ձայնագրության հնարավորություն ուներ։

Կիրառության մեջ դիսկետն այդքան էլ լավը չէր, որովհետև նուրբ էր և շուտ էր փոշոտվում։ Արդյունքում այն տեղավորեցին կոշտ պլաստմասի մեջ։  Ծնվեց այն, ինչը մենք բազմիցս գնել ենք կարևոր տեղեկատվությունը պահպանելու և  փոխանցելու համար։

Ու քանի որ դիսկետների հանդեպ օգտատերերի հետաքրքրությունը գնալով աճում էր, թողարկվեց նաև 256 կբայթով  տարբերակը։ 2 տարի անց՝ 1975 թվականին ֆլոպիի ծավալը հասավ 1000 կբայթի։ Միակ թերությունն, այն ժամանակ, դիսկետի չափերն էին՝ մոտ 203 մմ անկյունագիծ ուներ։ Այն կարելի էր տեղավորել մեծ պայուսակի մեջ, թեև սկզբում մտածել էին այնպես անել, որ  գրպանում էլ տեղավորվի։ 1976-ին, ինժեներների նոր խումբը, նախագծեց ու ստեղծեց 5․25 դյույմ անկյունագծով կրիչ։ Ինչո՞ւ հենց այդ չափը։ Պատմությունը հետաքրքիր է, քանի որ քննարկումն ընթանում էր սրճարանում, թիմը որոշեց կրիչը ստեղծել աչքի ընկնող առաջին փոքր իրի չափով: Ընտրությունը կանգ առավ սեղանին դրված անձեռոցիկի տուփի վրա:  Նոր սարքն ստացավ մինի ֆլոպի անունը։

Իսկ իրականում, Ֆլոպին ու մինի ֆլոպին այդքան էլ չէին տարբերվում. հիմնական տարբերությունը ծավալի մեջ էր՝ 110 կբայթ, իսկ ավելի ուշ մինի ֆլոպիի ծավալը հասավ 1․2 մեգաբայթի։ Բացի այդ, այն ավելի մատչելի էր, քան իր նախորդը։

Ֆլոպիի արտաքին ու տեխնիկական փոփոխություններն այսքանով չսահմանափակվեցին։ 1980-ականների այն ձեռք բերեց մեզ բոլորիս հայտնի ֆորմատը՝ 3․5 դյույմ անկյունագծով՝   Sony ընկերության դիզայնով։ Սկզբնական շրջանում դիսկետը կարողանում էր տեղավորել 720 կբայթ տեղեկատվություն, բայց տարիների ընթացքում ծավալը կրկնապատկվեց և հասավ մինչև 2․88 մեգաբայթի։ Ֆլոպիի վերջնական տարբերակը գրավեց խոշոր ընկերությունների ուշադրությունն ու նրանք էլ սկսեցին  ակտիվորեն օգտագործել այն։ Օրինակ Apple ընկերությունը 1984-ին Մակինթոշների վրա տեղադրեց 3․5 դյույմանոց ֆլոպիի համար նախատեսված դարակներ։

Բայց, ինչպես նկատել եք, ժամանակն IT-ում արագ է թռչում։  90-ականներին ի հայտ եկան նոր կրիչներ և ֆլոպին աստիճանաբար դուրս եկավ գործածությունից: Միայն  տարիներ անց Toolbox Bodensee e.V. երիտասարդական խմբակը գտավ դրա գործածության այլ տարբերակ ՝ 3D տպիչով տպագրված մասերի օգնությամբ 49 ֆլոպի-սկավառակակիրներից   երգեհոն ստեղծեց։

Ցուցադրել ավելի
Back to top button