Լուրեր

System of a Down-ն առցանց դրամահավաք է կազմակերպում պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու համար

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք ՝ աջակցելու Արցախի պատերազմում վիրավորված զինծառայողներին: Այս մասին տեղեկանում ենք խմբի ինստագամի պաշտոնական էջից:

«Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության ընթացքում վիրավորված հերոսները շարունակում են պրոթեզավորման, առաջադեմ բուժման և բժշկական օգնության կարիք ունենալ: Մենք կազմակերպում ենք ուղիղ հեռարձակմամբ դրամահավաք միջոցառում, որպեսզի գումար հավաքենք վերջույթները կորցրած հարյուրավոր զինվորների վերականգնման և պրոթեզներով ապահովման համար»,-ասված է հայտարարությունում:

Առցանց դրամահավաքը տեղի կունենա հունվարի 30-ին խմբի YouTube-ի ալիքում: Առցանց միջոցառումից հետո կլինի «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան:

Ցուցադրել ավելի
Back to top button