Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Ալիսա-Գլորիկ

Հիմա ես ձեզ կպատմեմ Ալիս-Գլորիկի մասին: Ինչու «Գլորի՞կ». որովհետև նա շարունակ գլորվում էր ու ընկնում։
Մի անգամ պապիկը փնտրում էր նրան, որ տանի պարտեզ.
-Ալի՜ս… որտե՞ղ ես, Ալի՜ս:
-Ես էստեղ եմ, պապիկ:
-Որտե՞ղ, էստեղ:
-Զարթուցիչի մեջ:
Այո՛, երևակայեք, զարթուցիչի մեջ էր…Նա ցանկացել էր իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: էնպե՜ս էր ցանկացել, որ բացել էր ժամացույցի հետևի դռնակն ու մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Եվ հիմա, նա ստիպված էր ցատկոտել պտուտակների տակ, որոնք անդադար պտտվում էին կրկնելով՝ «տի՛կ-տա՛կ, տի՛կ-տա՛կ…»:
Մի ուրիշ անգամ էլ պապիկը կանչեց նրան նախաճաշի.
-Ալի՜ս… որտե՞ղ ես, Ալի՜ս…
-Ես էստե՜ղ եմ, պապիկ:
-Ո՞րտեղ․․․

-Դե էստե՛ղ եմ, կողքիդ… շշի մեջ…
-Ո՞նց ընկար էդտեղ:
-Շատ ծարավեցի, հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ, ընկա մեջը…
Այո՛, նա ընկել էր ջրվ շշի մեջ, և հիմա ստիպված էր շարունակ ոտքերվ ու ձեռքերով թիավարել, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ էր, որ գորտի նման լող տալ գիտեր:
-Ալիս, մի քիչ դիմացի, հիմա ես քեզ կհանեմ:
Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսը ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Ահա, հենց էդ ժամանակ էլ նա հասկացավ թե որքան օգտակար է մարմնամարզությամբ զբաղվելը:
Իսկ մի անգամ էլ Ալիսը կորավ: Եվ պապիկն էր նրան փնտրում, ե՛վ տատիկն էր նրան փնտրում, ե՛վ հարևանուհին էր փնտրում, էն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն պապիկի լրագիրը կարդալու:
-Տեր աստված, դժբախտությու՜ն,- շշնջում էր սարսափահար տատիկը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button