Զարթուցիչ

Մեդիադասարան՝ հերոսների դպրոցում․Զարթուցիչ

Հայկական տոնացույցի կարևոր օրերից մեկն է այսօր՝ Հայկական բանակի կազմավորման օրը։ Այսօր մեր բանակը դառնում է 29 տարեկան։

Հայոց բանակի ծննդյան օրվանից ի վեր սա, երևի, ամենադժվար ծննդյան տարեդարձն է, որովհետև շատ բան կա ասելու, հուզվելու, հպարտանալու, տխրելու․․․ բայց խոսքերն ավելորդ են ։

Որոշեցինք այսօր էլ որևէ լավ նախաձեռնություն ներկայացնել, ինչպես հաճախ ենք անում մեր ծրագրում։ Ընտրությունը կանգ առավ Երևանի թիվ 128 դպրոցում ստեղծված <<Մեդիադասարան>> հարթակի վրա։

Բայց այսօրվա խորհուրդը մեզ հետ է նաև այս զրույցի ընթացքում․ թիվ 128 դպրոցը հերոսների դպրոց է․ Ալբերտ Հովհաննիսյան, Սամվել Խաչատրյան, Գագիկ Աբրահամյան, Ցուրա Հովհաննիսյան․․․թանկ, սիրելի անուններ։ Ի դեպ, զրույցին մասնակցում է նաև բոլորիս ծանոթ հերոսի՝ Ալբերտ Հովհաննիսյանի քույրը՝ Լիան, եղբոր մասին տաք իր հիշողությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button