Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Շինարարն ու Ավազակը

Կար-չկար մի Շինարար կար, նա տաղանդավոր էր ու շատ էր սիրում կառուցել։ Շինարարը գեղեցիկ, մեծ տուն էր սարքել, որի շուրջը գցել էր լայն, դրախտի պես կանաչ այգի, ուր ճռվողում էին թռչունները։ Երեկոները, նստելով դռան առաջ՝ Շինարարը նայում էր կապույտ երկնքին, մտածում էր նոր անելիքների մասին ու թռչունների ծլվլոցի տակ՝ անուշ էր անում իր այգու բարիքները։ Նա երջանիկ էր։
Եվ կար-չկար մի Ավազակ, որը տուն չուներ, քնում էր անտառում, թրև էր գալիս էստեղ-էնտեղ, գողություն էր անում, թալանում էր մարդկանց ու էդպես էլ ապրում էր։ Նա միշտ դժբախտ էր, քանզի աչքածակ էր ու հավերժ քաղցած։
Մի օր Ավազակը անտառի պռնկից տեսավ Շինարարի սարքած տունը, նրա կանաչ այգին ու ինքն իրեն միտք արեց․
-Ինչքա՜ն բան կա էստեղ կողոպտելու՝ հաստատ լավ ավար կունենամ, բռնեմ Շինարարին թալանեմ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button