Լուրեր

Վենետիկից մարդասիրական օգնություն կուղարկվի պատերազմից տուժած հայ բնակչությանը

Այսօր Վենետիկում մեկնարկել է մարդասիրական օգնության ապրանքների հավաքման առաջին օրը: Այն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած հայ բնակչությանը:

Այս մասին տեղեկացնում է Վենետիկում ՀՀ Պատվո Հյուպատոսությունը:

«Ձեր առատաձեռնության շնորհիվ հավաքվել են հարյուրավոր արկղեր, որը ևս մեկ անգամ ապացուցում է Ձեր մտերմությունն ու համերաշխությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Շնորհակալությու՛ն բոլորին»,-ասված է հյուպատոսության ֆեյսբուքի գրառման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button