Լուրեր

Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 5 գերիներին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիներին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՄԻՊ-ը:

«Այս պահին մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում է` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»,- գրել է Թաթոյանը: 

Ցուցադրել ավելի
Back to top button