Լուրեր
«ՄԻՆՉԵՒ…». Սրբոց Վարդանանց տոնին ընդառաջ՝ արվեստի գործերի ցուցահանդես

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները և «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը փետրվար 10-ին, Սրբոց Վարդանանց տոնին ընդառաջ, կազմակերպում են «ՄԻՆՉԵՒ…»խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում կներկայացվեն Արցախյան պատերազմի մասնակից, նահատակության պսակին արժանացած զինվոր-արվեստագետների վերջին՝ մինչև մարտն ստեղծված (անավարտ) աշխատանքները:
Ցուցահանդեսը կգործի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ մինչև ապրիլի 10-ը: