Լուրեր

Գրադարան՝ իմ սեր կամ սերը՝ գրադարանում

Գրադարանը վայր է, որտեղ երիտասարդները ոչ միայն կարդում են, սովորում, զարգանում, այլև հանդիպում են, սիրահարվում ու ընտանիք կազմում։

Ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահի երկարամյա վարիչը՝ Նարինե Գևորգյանը, պատմում է, որ գրադարանի սպասարկման բաժնի աշխատակիցները երբեմն ականատես են լինում երիտասարդ ընթերցողների գեղեցիկ պատմությունների զարգացումներին։

Նարինեի խոսքով՝ քիչ չեն եղել դեպքերը, երբ նկատել են՝ ինչպես է տղան ընթերցասրահի սեղանին ծաղիկ կամ նվերի փոքրիկ փաթեթ թողնում իրեն դուր եկած աղջկա համար։ Պատահել է նաև, որ երիտասարդները սկսել են վիճել, թե կարդալու ընթացում ով ում կողքին է նստելու։

Սուրբ Սարգսի և Տեառնընդառաջի տոների առթիվ Հայաստանի ազգային գրադարանը հայտարարել է գեղանկարների մրցույթ՝ «Գրադարան՝ իմ սեր» խորագրով։ Գեղանկարները կարելի է ներկայացնել Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին, ամեն աշխատանքային օր՝ ժամը 9:00-17:30-ը, մինչև փետրվարի 12-ը ներառյալ։ Հաղթողի անունը կհայտարարվի փետրվարի 15-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button