Չկա աշխարհում մի պետություն, որի համար իր երկրի քաղաքացիների առաջնային խնդիրների ու պահանջների բավարարումը առաջնային լուծվելիք ու կարևոր հարց չլինի: Դրա համար էլ յուրաքանչյուր պետություն փորձում է հաշվարկել կենսական պայմանները ապահովող այն ապրանքների ցանկը և ծավալը, որոնք սպառողը օգտագործելով՝ կարող է իր նվազագույն կենսապայմանները բավարարել և այդպիսով գոյատևել:
Թե սպառողական զամբյուղի մեջ ինչ մթերքներ են ներառված, ամեն պետության որոշելու հարցն է, իսկ հաշվարկները կատարվում են հետևյալ ձև՝ տարբեր գերատեսչություններ ներկայացնում են որոշակի հաշվարկներ Առողջապահության նախարարությանը, որն էլ իր հերթին հրապարակում է այդ սպառողական զամբյուղի անհրաժեշտ ծավալն ու մթերքների ցանկը: Պետությունն էլ իր հերթին այնպես է անում, որ անգամ նվազագույն աշխատավարձ ունեցող քաղաքացին կարողանա ամբողջապես գնել սպառողական զամբյուղում ներառված մթերքները:
Սակայն սպառողական զամբյուղը միայն մթերքներով չի ամբողջանում, այստեղ հավելյալ հաշվարկվում են նաև կոմունալ ծախսերը, տրանսպորտից օգտվելու հնարավորությունը, դեղամիջոցներ գնելը: Անցյալ տարվա տվյալներով ՀՀ-ում ամբողջական 2020-ին 62 հազար 239 դրամ է եղել: