Լուրեր
Հայրության արձակուրդ՝ նորածնին խնամելու համար. կարգը գործում է հունվարի 1-ից

Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր կարգավորում: Նորածնին խնամելու համար արձակուրդի իրավունք են ստացել հայրերը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նոր կարգավորման համաձայն՝ երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հայրն իրավունք ունի դիմել ու 5 աշխատանքային օր օգտվել վճարովի արձակուրդից։ Վճարումը կատարում է գործատուն․ 5 օրվա համար՝ միջին օրական աշխատավարձի չափով։