Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Ձին տանիքի վրա

Բարոն Մյունհաուզենի արկածները
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Ես ձիով ճանապարհվեցի դեպի Ռուսաստան։
Ձմեռ էր, ձյուն էր գալիս։
Ձին հոգնեց և սկսեց սայթաքել։ Քունս տանում էր։ Քիչ էր մնում, հոգնածությունից, ձիուց վար ընկնեմ։ Բայց իզուր էի գիշերելու տեղ փնտրում, ճանապարհին ոչ մի գյուղ չպատահեց։
Ի՞նչ անեի։ Ստիպված էի բաց դաշտում գիշերել։
Չորս կողմը ոչ թուփ կար, ոչ ծառ։ Միայն ձյան տակից մի փոքրիկ սյուն էր ցցված։
Երկար քնեցի, իսկ երբ զարթնեցի, տեսա, որ պառկած եմ ոչ թե դաշտում, այլ մի գյուղում, ավելի ճիշտ՝ մի փոքրիկ քաղաքում, և չորս կողմից շրջապատված եմ տներով։
Ի՞նչ էր պատահել, ո՞ւր էի ընկել ես, ինչպե՞ս կարող էին մի գիշերվա մեջ էսքան տներ բուսնել։
Իսկ ձի՞ս ինչ եղավ։
Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ է պատահել։
Հանկարծ լսեցի ծանոթ խրխնջոց։ Իմ ձիու խրխնջոցն էր։
Իսկ որտե՞ղ էր նա։
Խրխնջոցը վերևից էր լսվում։
Ես բարձրացրի գլուխս և ի՜նչ տեսնեմ…

Ցուցադրել ավելի
Back to top button