Մի օր ծեր ջրաղացպանը մեռնում է, և իր երեք որդիներին ժառանգություն թողնում: Ավագ որդին ստանում է ջրաղացը, միջնեկը՝ ավանակին, իսկ կրտսերը՝ կատվին:
Կրտսեր որդին որոշում է ուտել կատվին, իսկ մորթուց ձեռնոց կարել: Բայց կատուն ասում է.
-Միաո՜ւ․․․ շատ մի տխրի, տեր իմ, ավելի լավ է մի պարկ ու մի զույգ երկարաճիտ կոշիկ տուր ինձ, որ մացառուտներով անցնելիս ոտքերս չցավեն։ Կտեսնես, որ էնքան էլ վատ բաժին չի ընկել քեզ:
Կատուն ստանում է կաշվե կոշիկները, հագնում է, գնում է որսի և որսած ճագարը նվեր տանում թագավորին: Հետն էլ տալիս մի գրություն, որում ասվում է, որ ընծան մարկիզ Կարաբասից է:
Մի օր թագավորը դստեր հետ կառքով գնում է զբոսանքի: Կատուն իմանալով այդ մասին, ստիպում է տիրոջը մերկանալ, մտնել գետն ու ձևացնել, թե խեղդվում է: Երբ թագավորի կառքը մոտենում է, կատուն օգնություն է կանչում, ասելով, որ խեղդվում է իր տերը՝ մարկիզ Կարաբասը, որի հագուստը թալանել, տարել են ավազակները: Թագավորը լսելով ծանոթ անունը, հրամայում է ջրից դուրս հանել կատվի տիրոջը, հագուստ է ընծայում նրան և առաջարկում նստել կառքը:
Իսկ կատուն առաջ է վազում և ճանապարհին հանդիպող բոլոր մարդկանց խնդրում է, որ եթե իր հետևից եկողները հարցնեն, թե ում են պատկանում այս բերրի հողերը, նրանք պատասխանեն․ « հողերը մարկիզ Կարաբասինն են»: Գյուղացիները կատարում են նրա խնդրանքը, իսկ Կոշկավոր Կատվի հետևից եկող թագավորին մնում է միայն զարմանալ, թե ինչ հարուստ է մարկիզ Կարաբասը․․․
1 րոպե կարդալու