Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Անաբել

Անաբել անունով մի կով կար, որի փորը հաճախ էր ցավում։
Բայց, մի անգամ, նա խորտակվելուց փրկեց նավը։
Մի ամպամած օր, Անաբելն արածում էր Քորնուոլի մարգագետնում՝ ծովափին շատ մոտ։ Մառախուղն այնքան թանձր էր, որ Անաբելը նույնիսկ իր քիթը չէր տեսնում և անզգուշաբար կուլ տվեց փշոտ մի տատասկ։
-Վա՜յ֊վա՜յ֊վա՜յ…
Ինչպե՜ս էր ցավում նրա փորը։ Անաբելը, այլևս չկարողանալով արածել, բարձր բառաչեց։
Այդ պահին ծովում նավարկում էր մի խոշոր նավ։
Նավապետն աչքին մոտեցրեց հեռադիտակը, բայց մառախուղից բացի ոչինչ չտեսավ։
-Մենք հիմա որտե՞ղ ենք գտնվում,- հարցրեց նա իր ավագ օգնականին։
-Հաստատ չգիտեմ, սըր։ Կարծես Քորնուոլի ափերի մոտ պիտի լինենք։
-Ազդանշա՛ն տվեք,- ասաց նավապետը։
Նավապետի ավագ օգնականն ազդանշան տվեց։
-Ո՜ւ֊ու֊ու֊ու֊ու֊ու֊ու- գոչեց շչակը։
Անաբելը լսեց շչակի ձայնն ու մտածեց․
-Երևի մի ուրիշ կով էլ է տատասկ կերել։ Պետք է բժիշկ կանչել։
Եվ ի պատասխան նորից բառաչեց, որպեսզի մյուս կովն իմանա, որ իրեն լսել են։
-Ակա՛նջ դրեք,- ասաց նավապետը։
Ավագ օգնականն անջատեց շչակն ու ականջ դրեց։ Մառախուղի ու ալիքների միջով նրանց հասավ մի ձայն․
-Մո՜ւ֊ու֊ու֊ու֊ու֊ու֊ո՜ւ…
-Անաբելն է,- ասաց նավապետը,- ուրեմն, մենք նրա մարգագետնի մոտակայքում ենք։
Եվ առանց ժամանակ կորցնելու հրաման արձակեց․
-Կանգնեցնե՛լ շարժչները…կանգնեցնե՛լ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button