Լուրեր

10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները կհամարվեն առաջընթաց. հանրակրթական նոր չափորոշիչներ են սահմանվել

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգը: Չափորոշիչները փորձարկելու են սեպտեմբերից, իսկ այն վերջնական դպրոցներում կներդրվի 2023 թվականից: Նախագծով կրթության բովանդակության ձևավորման հիմքում առաջարկվում է ներդնել կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը:

Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ կնվազեցվի դպրոցականների ծանրաբեռնվածությունը, դպրոցները հնարավորություն կունենան դրսևորել ստեղծարար, ճկուն քաղաքականություն, ձևավորել իրենց սեփական մոտեցումները:

«Շատ կարևոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողի ստեղծագործական, ինքնուրույն կարողությունները: Այս ամենն ունենում է նաև գնահատման կարգի փոփոխություն: Մասնավորապես, միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այսինքն՝ տարրական դասարաններում հրաժարվում ենք միավորային գնահատականների ձևից: Նաև առաջարկել ենք հրաժարվել անբավարար գնահատականային շեմից և 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button