Netflix-ի անհայտ հիմնադիրը. Մարկ Ռանդոլֆ
Մարկ Ռանդոլֆին՝ Netflix-ի համահիմնադրին քչերը գիտեն , 20 տարի առաջ, նա մի համախոհ ընկերոջ հետ, ստեղծեց Netflix-ը, հետո թողեց այն, նորից հիմնեց ընկերություն ու սկսեց օգնել ոլորտում նոր քայլեր անողներին:
Իր մասին ևս չի սիրում պատմել։ Եթե համացանցում փնտրեք նրա անուն ազգանունը, ապա որոնման արդյունքը մի քանի տող կլինի ՝ ծննդյան թիվ, օր, բնակության վայր: Փոխարենը կտեսնեք Ռանդոլֆի բազմաթիվ գրքերն ու հետաքրքիր հարցազրույցները, որոնք արժե լսել։ Չի մերժում նաև օգնություն խնդրողներին։ Միշտ պատրաստ է աջակցել, եթե դիմում են։
Արդեն նշեցինք, որ Ռանդոլֆի մասին քիչ բան կա համացանցում: Ծնվել է 1958 թվականին Ամերիկայի միացյալ նահանգներում՝ Նյու Յորքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հեմիլթոնի համալսարան, որն ավարտել է 1981 թվականին:

Համալսարանն ավարտելիս, նա հստակ չգիտեր էլ՝ ինչով է զբաղվելու։Մինչդեռ, 16 տարի հետո ՝ 1997 թվականին , մուլտիմեդիա օնլայն ռեսուրսների աշխարհում հեղաշրջում էր սպասվում, որի հեղինակն ինքն էր լինելու և որը փոխելու է օնլայն կինոթատրոնի գաղափարախոսությունը:
Թվում է՝ մի մեծ բան չէ․ ստեղծում ես հարթակ, որտեղ մարդիկ կարող են ֆիլմեր դիտել և վերջ: Դրանից էլ հեշտ գործ. բայց, պարզվեց, որ այդքան էլ հեշտ չէր:
Համացանցում բազմաթիվ միֆեր կան՝ Netflix-ի ստեղծման հետ կապված: Դրանցից մեկը պատմում է, որ նման հարթակ ստեղծելու գաղափարն իրականում Ռիդ Հասթինգսինն էր, երբ նա տեսաժապավենն ուշացնելու համար ստիպված եղավ տուգանք վճարել վիդեովարձույթ իրականցնող ընկերությանը: Բայց այս պատմությունը, համահեղինակներից և ոչ մեկը չի հաստատել:

Ռիդն ու Մարկը, 1997 թվականին արդեն իրար լավ էին ճանաչում։ Այթիում սկսնակներ չէին, միասին ոտքի էին կանգնեցրել տարեկան 700 միլիոն եկամուտ ունեցող Pure Software ընկերությունը: Ռիդը սեփականատերն էր, Մարկը՝ առաջատար մասնագետը: Netflix-ը Մարկի 6-րդ հեղինակային նախագիծն էր: Շատերին զարմանալի կթվա, բայց իրողությունն ավելի պարզ է, քան կարծում եք: Ռիդն ուզում էր ստեղծել մի հարթակ, որտեղ կկարողանա ինչ-որ բան վաճառել:
Քանի որ Մարկը մասնագիտացել էր վաճառքի և մենջմենթի բնագավառում, միանգամից հասկացավ՝ ինտերնետում է ապագան , այստեղ պետք է մի բան անել: Մինչ կտեսնեին, որ կինովարձույթի տեղը դատարկ է համացանցում, ապագա միլիարդատերերը փորձեցին գրեթե ամեն ինչ․ և՛ շամպուն վաճառեցին, և՛ շների կեր: 1990-ականներին վերջին DVD-ներն հայտնի ու մասսայական դարձան: Հեղինակները լսել էինք, որ շուտով շատ բարակ երիզներ՝ CD-ներ էին թողարկելու։
Սկսեցին էլեկտրոնային փոստով առաքումներ կատարել, բայց մինչ այդ, կայք ստեղծեցին, հետո նոր անցան գործի։ Այսպես 1997 թվականի օգոստոսին ստեղծվեց բոլորիս հայտնի ամենամեծ առցանց կինոթատրոնը՝ Netflix-ը։ Սկզբում, ինչպես արդեն նշեցինք, հեղինակներն իրականություն դարձրին առաջին միտքը՝ մեյլով DVD սկավառակների վարձույթ էին իրականացնում բացառապես ԱՄՆ տարածքում։ Եվ, քիչ գումար չէին աշխատում․ վարձույթի թիվը գերազանցում էր գրեթե 7 մլն դոլարը:
Ասել, որ հաջողությունը միանգամից եկավ ու բիզնեսը ծաղկեց, սուտ կլինի․․․․համացանցը նոր էր զարգանում, գրեթե չկային ամպային տարածքներ, նոր էր ստեղծվում PayPal-ը, իսկ առցանց վճարումների համարակարգն առանձնապես զարգացած չէր։
Բայց․․․․ ինչ-որ կետից՝ համացանցի զարգացմանը զուգընթաց՝ գործերն սկսեցին առաջ գնալ և արդյունքում Նեթֆլիքս ԴՎԴ սկավառակների առցանց վարձույթի սրահը դարձավ մեկ այլ բան՝ կինոթատրոն՝ համացանցում։ 2020-ին Netflix-ն ունեցել է 193 միլիոն վճարովի բաժանորդագրություն ամբողջ աշխարհում, իսկ 2021-ի առաջին երկու ամսվա տվյալներով բաժանորդագրությունների թիվը գերազանցել է 200 միլիոնը՝ ամբողջ աշխարհում։

Թեև Մարկ Ռանդոլֆը կարճ ժամանակ անց լքեց ընկերությունը նոր բարձունքներ գրավելու համար, բայց ամեն անգամ մեծ ոգևորությամբ ու սրտացավությամբ է խոսում իր 6 զավակներից ամենափոքրի՝ Netflix-ի մասին։
Ներկայումս Ռանդոլֆն ուրիշ գործունեություն է ծավալում, որն էլի համացանցի հետ է կապված․ զբաղվում է տվյալների վերլուծություն իրականացնող ընկերության հարցերով, դասավանդում է համալսարանում, գրում գրքեր՝ գործարարների համար, և, իհարկե, օգնում սկսնակ ստարտափերներին՝ ճիշտ կառուցելու բիզնեսը։