Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Անհաղթ աքլորը

Լինում է, չի լինում, մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․
-Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ, ոսկի՜ եմ գտել․․․
Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան, ոսկին ձեռքից խլեն, բերեն․․․
Նազիր-վեզիրը գնում են, խլում, բերում։
Աքլորը կանչում է․
-Ծուղրուղո՜ւ, թագավորն իմ ոսկին խլեց, ինձանով ապրե՜ց․․․
Թագավորը ոսկին հետ է տալիս իր նազիր-վեզիրին, ասում է․
-Հե՛տ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․
Նազիր-վեզիրը ոսկին տանում են, հետ տալի աքլորին։
Աքլորն էլի կտուրն է բարձրանում․
-Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց, թագավորն ինձանից վախե՜ց․․․
Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․
-Գնացե՛ք,- ասում է,- բռնեցե՛ք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ՝ պրծնեմ դրանից․․․

Ցուցադրել ավելի
Back to top button