Լուրեր

Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների ցանկում

Փորձագետները պարզել են, թե գարնանն ուր են ցանկանում մեկնել ռուս զբոսաշրջիկները, հայտնում է Ռիա նովոստին՝ հղում անելով OneTwoTrip ընկերությանը:

Ընկերության մասնագետները՝ վերլուծելով մարտի 1-ից մայիսի 31-ը ավիատոմսերի որոնման հարցումները, պարզել են, որ Մոսկվան ամենատարածված ուղղություններից է: ՌԴ մայրաքաղաքն ավանդաբար գլխավորում է ցանկալի ուղղությունների ցանկը:

Երկրորդ տեղում Սոչին է, որտեղ կցանկանար գնալ յուրաքանչյուր տասներորդ հարցվող: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը:

Բացի այդ, ցուցակում ներառված են Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը և Նովոսիբիրսկը:

Արտասահմանյան ուղևորությունների շարքում Թուրքիան առաջատարն է: Դեպի Ստամբուլ թռիչքի տարբերակներն ուսումնասիրել են ռուսաստանցիների 18 տոկոսը:

Երեք ամենապահանջված ուղղություններն են ԱՄԷ-ն և Եգիպտոսը: Բացի այդ, ռուս հաճախորդները հաճախ ստուգում են տոմսերը դեպի Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան և Սերբիա:

Ցուցադրել ավելի
Back to top button