Լուրեր

Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտն ակտիվորեն աճում է

Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների շրջանառությունն աճել է 20.6 տոկոսով և կազմել շուրջ 198 մլրդ դրամ, այսօր ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով 2020-ի ցուցանիշները:

Ոլորտում ներգրավված է  18 հազար 747աշխատակից: Այս ցուցանիշն աճել է 22 տոկոսով:

Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող 1228 ակտիվ ընկերություն կա, 2020-ին հավաստագրեր են ստացել և կօգտվեն հարկային արտոնություններից 192 նոր ընկերություն:

Հարկերը նախորդ տարվա նկատմամբ աճել են 14 տոկոսով, գերազանցում են 41 մլրդ դրամը:  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում աշխատավարձն առանց հարկերի 2019-ին միջինը 543 հազար 982 դրամ է կազմել, իսկ 2020-ին՝ գերազանցել է 580 հազար դրամը:

Ցուցադրել ավելի
Back to top button