Լուրեր
«Յուվենտուս»-ը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը: Այս մասին գրում է Calciomercatoweb-ը: Թուրինյան ակումբում սպասում են, թե արդյոք հայ կիսապաշտպանը կերկարաձգի՞ պայմանագիրը «Ռոմա»-ի հետ, թե՞ ոչ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ hայ կիսապաշտպանի գործող պայմանագիրը հռոմեական թիմի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո, և Մխիթարյանը դեռևս այն չի թարմացրել։
Հնարավորության դեպքում «Յուվենտուսը» կարող է ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը։
Հայ ֆուտբոլիստին ներկայացնում է Մինո Ռայոլան, ով շատ լավ հարաբերությունների մեջ է «Յուվենտուսի» հետ: