Լուրեր

Պլանշետների միջոցով կապահովվի 173 տեղահանված երեխայի առցանց կրթություն ստանալու հասանելիությունը

«Գործել հիմա և անհապաղ» մարդասիրական օգնություն պատերազմի արդյունքում ԼՂ-ից ժամանած ընտանիքներին» ծրագրի միջոցով 120 ընտանիք կստանա հիգիենայի հիմնական պարագաներ, 220 երեխա կօգտվի կրթական աջակցությունից, 280 երեխայի կտրամադրվի հոգեբանական և սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, իրականացնում՝ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը։

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գրասենյակ, որտեղ պահվում են երեխաների համար նախատեսված պլանշետները, մինչև դրանց Շիրակի մարզ ուղարկվելը: Պլանշետների միջոցով կապահովվի 173 տեղահանված երեխայի առցանց կրթություն ստանալու հասանելիությունը։

«Վորլդ Վիժն» թիմի հետ քննարկման ժամանակ դեսպանն ընդգծել է տեղահանված երեխաների կրթության հասանելիության կարևորությունը․ քննարկվել է նաև Հայաստանում երիտասարդության և տեղահանված անձանց շուրջ ստեղծված իրավիճակը:

Ծրագրի շահառուների ընտրությունը կատարվում է իրականացնող գործընկերոջ կողմից` տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության միջոցով։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը չի ընտրում ծրագրի շահառուներին:

Ցուցադրել ավելի
Back to top button