Լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահի կտավները կցուցադրվեն «Ավանգարդ թանգարան» ցուցահանդեսում

Հայաստանի ազգային պատկերասրահի և Լոձի Արվեստի թանգարանի (Լեհաստան) միջև համագործակցության արդյունքում տպագրվել է «Ավանգարդ թանգարան» խորագրով գիրքը, որում ընդգրկվել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող ռուս նկարիչներ Պյոտր Կոնչալովսկու «Նատյուրմորտ մրգերով» (1912) և Վասիլի Ռոժդեստվենսկու «Նատյուրմորտ» (1918) աշխատանքները։

Միջթանգարանային համագործակցության շրջանակներում վերոնշյալ 2 կտավներն այս տարի կցուցադրվեն «Ավանգարդ թանգարան» ցուցահանդեսում (Լոձի Արվեստի թանգարան, Լեհաստան):

Ցուցադրել ավելի
Back to top button