Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Շների երկիրը

Կար- չկար, մի տարօրինակ փոքրիկ երկիր կար, որի եղած-չեղածը 99 տուն էր։ Ամեն տուն ուներ ճաղապատ դռնով պարտեզ, իսկ ճաղերի հետևում՝ հաչող շուն:
Օրինակ՝ Ֆիդոն համար 1 տան շունն էր ու նվիրված պահպանում էր նրա բնակիչներին՝ հաչելով, երբ տեսնում էր, որ անցնում է էն մյուս 98 տներից մեկի բնակիչը` տղամարդ, կին թե երեխա:
Նույնն անում էին մյուս 98 շները, որոնք հաչում էին գիշեր-ցերեկ, որովհետև ճանապարհով միշտ էլ մարդիկ էին անցնում:
Պարոնը, որն ապրում էր համար 99 տանը, աշխատանքից տուն վերադառնալիս, պետք է անցներ բոլոր մյուս 98 տների առջևով, և ուրեմն, նաև 99 շների առջևով, որոնք հաչում էին նրա վրա ճաղերի էն կողմից:
Նույնը տեղի էր ունենում մյուս տների մյուս բնակիչների հետ։
Պատկերացրե՛ք, թե ինչ էր լինում, երբ օտարական էր հայտնվում: Էդ ժամանակ, բոլոր 99-ն էլ հաչում էին միաբերան, 99 տնային տնտեսուհի դուրս էին գալիս նայելու, թե ինչ է կատարվում, հետո շտապ մտնում էին տուն, ամուր կողպում էին դուռը, արագ-արագ փակում էին շերտավարագույրներն ու մնում էին լուռ ու մունջ, պատուհանների հետևում՝ մինչև օտարականը հեռանա․․․

Ցուցադրել ավելի
Back to top button