Լուրեր

Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում. Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Ահնիձորում: Ավարտել է Կիրովականի մանկավարժական համալսարանը: Այնուհետև ավարտել է Երևանի Մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը: Եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Առաջարկում ենք վերհիշել նրա ստեղծագործություններից ու մտքերից հատվածներ:

Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում…

Ապրուստի գլուխն էլ հողեմ, կարևորը մարդուս առողջությունն է և ուրախությունը, քանզի մարդս ծաղիկ չի, մի անգամ է լինում ու, էս մե՛ծ հավիտենականության մեջ, էլ չի՛ լինում, չի՛ կրկնվում…

«…Մեր ներսի անպատասխանատու ալարկոտի հետ դաշնակցած, մեր գործն ու վարքը կապում ենք՝ որպես թե դեմոկրատական շարժման, որպես թե բռնակալության տապալման, որպես թե Անկախ պետությունների համագործակցության անհեռանկարայնության հետ, և որպես թե ահա մենք ինչ-որ մի բանի առաջամարտիկներ ենք: Մինչդեռ ինքներս պիտի լինեինք մեր գլխի տերը, երեկ՝ նախկին հանրապետության, այսօր՝ այս նոր հանրապետության առջև մեր պարտականությունները կատարեինք բծախնդրությամբ… Երեկ բանակը չենք լիցքավորել հայկական ուժերով, երեկ առաջադրված բարեփոխումները չենք լցրել հայկական մտքի և ուժի կարողությամբ, չենք ենթարկվել երեկվա մեխանիզմին և չենք ենթարկվում այսօրվա մեխանիզմին…շատ անպատասխանատու ենք…»:

«…Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։ Եվ մի մշակույթը տեղի է տալիս մի այլ մշակույթի, որից հետո հաջորդում է գրոհող երկրի զորքերի ներխուժումը…»:

Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…

Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…

Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում…

Ցուցադրել ավելի
Back to top button