Լուրեր

Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը՝ ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

Ըստ նրա՝ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրենի պարտականություններից, նշանակվել է ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդ:

Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կշարունակի Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրենի պաշտոնում: 

Ցուցադրել ավելի
Back to top button