Լուրեր

Փետրվարի 13-ը «Ռադիոյի միջազգային օրն» է

Փետրվարի 13-ը «Ռադիոյի միջազգային օրն» է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 13-ը հռչակել է Ռադիոյի համաշխարհային օր։

Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։

Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։ 1901 թվականին՝ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն է ուղարկել Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա)։

1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները։

Ցուցադրել ավելի
Back to top button