Ինչպե՞ս և որտե՞ղ պահել դրամական միջոցները. ֆինանսական գրագիտություն
Ինչպե՞ս և որտե՞ղ պահել դրամական միջոցները: Սրանք հարցեր, որոնց շուրջ երբեմն-երբեմն մտածում ենք: Առաջարկները շատ են ու գայթակղիչ, սակայն, ոչ բոլորս ենք տեղյակ չի ինչ ռիսկեր կարող են լինել այդտեղ և ինչու արժի կամ չարժի դրամը պագել այդտեղ: Ավելի լավ հասկանալու համար նախ պետք է հասկանալ փողի ֆունկցիաները՝ ի՞նչ գործառույթ է իրականացնում փողը, ինչի՞ համար է և այլն:
<<Խոսելով փողի մասին՝ առաջինը պետք է առանձնացնել փողի արժեքի չափման ֆունկցիան: Այսինքն՝ փողի բուն նպատակը եղած որևէ առարկաների, իրերի, ծառայությունների արժեքի չափման ֆունկցիան է: Երկրորդը՝ փողի միջոցով վճարման ֆունկցիան է: Այս երկու գործառույթն արդեն տալիս են որոշակի պատկերացումներ, թե ինչ եղանակներ ու ձևեր կան փողը պահելու համար>>,- նշում է ֆինանսական վերլուծաբան, ռադիո Արևիկի ֆինանսական փորձագետ Սողոմոն Միրզոյանը:
Փողը դասակարգվում է 4 մասի՝ ագրեգատների՝
- Շրջանառության մեջ եղած կանխիկ դրամական միջոցները,
- Հաշվարկային կամ ընթացիկ հաշիվներում եղած դրամական միջոցները,
- Բանկերում առկա, երկարատև ժամանակահատվածում դրված ավանդները,
- Ոչ իրացվելի գործիքներում՝ արժեթղթերում կամ պետական պարտատոմսերում ներդրված դրամական միջոցներն են:
Այս 4 ագրեգատներից էլ կախված ֆինանսական միջոցները կարելի է պահել՝ քիչ մասով կանխիկ՝ առօրյա ծախսերը հոգալու համար, կուտակումները ներդնել բիզնեսում, բանկում որպես՝ ավանդ, վերածել կապիտալի, գնել բիզնեսի մասնաբաժին, արժեթղթերի շուկայում զբաղվել առք ու վաճառով կամ ձեռք բերել կապիտալ: