Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ. Ճամփորդները

Ըստ՝ Հովհաննես Թումանյանի

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ՝ դիմացի սարը խանգարում էր։

-Քուչի՛ ախպեր, կարելի՞ է դու գիտենաս, էն սարի հետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը։

-Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին։

-Հապա մինչև ե՞րբ պիտի էսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ի՞նչ կա, ինչ չկա։ Հը, գալիս ե՞ս։

Շունն էլ համաձայնեց։ Խոսքները մին արին ու փախան աշխարհ տեսնելու։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեմին աքլորը սովորության համաձայն կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես անտառից լսեց աքլորի ձայնը։

-Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսը ու վազեց ձայնի ուղղությամբ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button