Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Արենի և հարակից գյուղերի ժառանգության հանգույցի վերականգնում» ծրագիրը, որը նախատեսում է գինու զբոսաշրջության հաբի զարգացում։
Հայեցակարգի մշակման նպատակով ընտրվել է ARS Progetti միջազգային իտալական ընկերությունը, որը տեղական գործընկեր՝ «ԱՐՓԱ» բնապահպանական հիմնադրամի հետ համատեղ կազմելու է Արենի և 8 հարակից գյուղերի մեկ ընդհանրական գլխավոր հատակագիծը՝ միտված զբոսաշրջային ռեսուրսների զարգացմանը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա հունիս ամսին։
Թիրախային բնակավայրերում հայեցակարգի մշակման շուրջ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Վայոց ձորի մարզպետարանի և Արենիի համայնքապետարանի և համայնքի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։